Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել
Երեքշաբթի Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են անցկացրել: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում տալով Ուկրաինայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությանը:
Նշվում է, որ Ուկրաինան ստացել է 130 ռազմագերիների ռազմական տարբեր ճյուղերից։ 87-ը գերեվարվել են Մարիուպոլում, մի քանիսը նաև բռնագրավվել են Բախմուտում և Սոլեդարում:
«Ես հպարտ եմ թիմով, որը երկար ու քրտնաջան աշխատել է այս փոխանակման վրա: Շնորհակալություն ռազմագերիների բուժման համակարգող շտաբին իրենց հիանալի աշխատանքի համար: Մեր ժողովուրդը վերադառնում է: Դա անհավատալի է»,- ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։