Մենք շուտով կսկսենք կանաչ էներգիա արտահանել Եվրոպա. Ալիև
Ադրբեջանը Եվրամիության համար դառնում է ավելի կարևոր գործընկեր էներգամատակարարման ոլորտում։ Մենք միշտ Եվրահանձնաժողովի կողմից համարվել ենք վստահելի գործընկեր։ Ինչպես հայտնում է AZERTAC-ը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս խոսքերն ասել է մարտի 8-ին Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Այսօր մենք արտահանում ենք նավթ, բնական գազ, էլեկտրաէներգիա, նավթաքիմիական արտադրանք, նավթամթերք։ Հույս ունենք, որ շուտով կսկսենք կանաչ էներգիայի արտահանումը»,-նշել է Ալիևը: