Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում երրորդ անգամ երկրաշարժ է տեղի ունեցել
Երեք ժամվա ընթացքում երրորդ երկրաշարժն է գրանցվել Կամչատկայի ափերի մոտ։
Համաձայն երկրաֆիզիկական ծառայության դաշնային գիտական ինստիտուտի Կամչատկայի մասնաճյուղի ինտերակտիվ քարտեզի՝ 3,8 և 6,1 մագնիտուդով հետցնցումներ են տեղի ունեցել Սեւերո-Կուրիլսկի մոտակայքում։
4,1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատսկից 199 կմ հեռավորության վրա։
Այսօր ավելի վաղ 6,1 և 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել։