Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասինԱպօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը արդարության վերականգնման գործընթաց էՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով
Ուկրաինայում նախապատրաստվում են Բելառուսից Կիևի ուղղությամբ հարձակմանըԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային կապի զարգացման համարՄեդվեդևը Իրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանըՆԱՏՕ-ն Բաքվում սկսել է ադրբեջանցի զինվորականների հետ դասընթացներԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացուԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրերԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում էՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգԱրագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցումՀայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողներըԳլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքըՀառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում ենՄխիթարյանի հուզիչ գրառումը Ինտերի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո4 բալանոց երկրաշարժ է եղել Թուրքիայի արևելքումԽոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկԿառավարությունում քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցումը, Երևանի մետրոպոլիտենի արդիականացումըԱրծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետԱրմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնիցԵրաժշտական դպրոցների առաջին դասարանցիները վերջապես կարող են ունենալ իրենց առաջին դասագիրքը․ Շաքե Հովհաննիսյանի հեղինակած ձեռնարկը տպագրության ֆինանսավորման կարիք ունիԼույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Վթարային ջրանջատում` Վայոց Ձորի մարզում հուլիսի 2-ինՏիգրան Վիրաբյանը կհամակարգի ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտները. ԿԳՄՍՆԻնչպես է Նիկոլ Փաշինյանը խորացրել ճգնաժամը. Հակոբ ԲադալյանՎերջին տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրում. Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ-ում Կանադայի դեսպանինՀուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակինԳերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել ՌուսաստանըՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 քաղաքումՀառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆՎանում հանդիպել են հայ և թուրք գործարարներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին«Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըԵրևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանըԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 399-իՓաշինյանը մասնակցել է ՊՊԾ կազմավորմանը նվիրված նիստին․ մի խումբ աշխատակիցներ արժանացել են պարգևների«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին՝ ովքեր ունեն փող, ովքեր ունեն կապեր, ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ. ՓաշինյանՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր. ՀՀ կառավարությունԱռաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր (տեսանյութ)ԵՄ-ն և Թուրքիան համաձայնության են եկել համակարգել Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման խթանման ջանքերը
Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան
Ոտատակ ընկնողները քիչ էին, Արշակ Կարապետյանն էլ փորձում է առաջին պլանում հայտնվել. Շիրազ ԽաչատրյանՄեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնըՌուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ձգտումը և Հայաստան-Գերմանիա փոխգործակցությունըԻրաքցի պատգամավորի տանը ոսկե ներքնազգեստ են գտել (լուսանկար)Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը մնաց անփոփոխ. «Ազատություն»

Արցախ տեղափոխվելուց ի վեր ինձ անվերջ ոգեշնչում են այստեղ ապրող կանայք՝ իրենց ոգու ուժով. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության նախկին պետականա նախարար Ռուբեն Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի՝ Կանանց տոնի առիթով.

«Կանայք կյանքի խորհրդանիշ են: Նրանք կյանք են տալիս ու ապրեցնում ամենաբարդ իրավիճակներում: Նրանց մեջ անսահման ուժ ու կամք կա, որը հաճախ անտեսանելի է:

Իրականում ես հիանում եմ հայ կանանց համառությամբ, ուժով, անսպառ նվիրումով ու բացառիկ սկզբունքայնությամբ: Այսօր՝ մեզ համար ստեղծված այս բարդ իրավիճակում, կանայք կողք կողքի կանգնած են տղամարդկանց հետ և պաշտպանում են մեր հայրենիքը, կյանքն ու արժանապատվությունը:

Արցախ տեղափոխվելուց ի վեր ինձ անվերջ ոգեշնչում են այստեղ ապրող կանայք՝ իրենց ոգու ուժով, դժվարություններին դիմակայելու կամքով, մեր հաղթանակի հանդեպ հավատով։ Նրանք համարձակություն ունեն պաշտպանելու իրենց իրավունքները և դրա համար օգտագործում են բոլոր լեգիտիմ միջոցները՝ դիմելով միջազգային կազմակերպություններին, բողոքի ցույցեր կազմակերպելով ադրբեջանական ագրեսիայի դեմ և դրսևորելով իրենց հաստատակամությունը՝ մնալու Արցախում և պայքարելու մինչև վերջ։ Նրանք ամեն ինչ արեցին և շարունակում են անել, որպեսզի իրենց երեխաները շարունակեն ստանալ կրթություն անգամ անմարդկային շրջափակման պայմաններում։

Սիրելի´ կանայք, իսկապես հիացմունքի է արժանի, թե ինչպես դուք կարող եք միաժամանակ լինել այսքան ուժեղ, անկոտրում և դա համատեղել բացառիկ հմայքի ու կանացիության հետ: Մենք իսկապես պարտավոր ենք ամեն ինչ անել ձեզ անվտանգ, արժանապատիվ ու երջանիկ կյանք ապահովելու համար: Ամենաբարդ պահերին անգամ դրան հասնելու ուժն ու էներգիան մենք ստանում ենք ձեզանից:

Խոնարհումս հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների մայրերին, քույրերին, կանանց ու դուստրերին: Մենք պարտավոր ենք կառուցել ապահով ու անվտանգ երկիր, որտեղ կանայք ամենաակտիվ մասնակցությունն ունեն հասարակական կյանքում և մեր ապագայի կերտման գործում»։