ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կիևում է, հայտնել են համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները։
Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կիևում է։ Այսօր ավելի ուշ նա Կիևում կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Սևծովյան հացահատիկի նախաձեռնության շարունակությունը, ինչպես նաև այլ արդիական հարցեր,- նշվում է հայտարարության մեջ։