Մայրերին, քույրերին, սիրած աղջիկներին․ զինվորների յուրօրինակ շնորհավորանքը` Մարտի 8֊ի կապակցությամբ (տեսանյութ)
Ֆեյսբուքյան օգտատեր Ալլա Սողոմոնյանն իր էջում հրապարակել է տեսանյութ՝ որդու մասնակցությամբ։ Նրա զինվոր որդին, իր ծառայակից ընկերների հետ, շնորհավորում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ Մարտի 8-ի կապակցությամբ։
«Շնորհավորում ենք մեր մայրերին, քույրերին ու սիրած աղջիկներին»,-ասում են տղաները։
Բարի ծառայություն մեր զինվոր տղերքին։