Հակահայկական մյուս զեկույցն ընդունվեց ԵԽԽՎ նիստի ընթացքում
ԵԽԽՎ լիագումար նիստում ընդունվեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները կանխամտածված զրկված են ջրից» բանաձևը: Զեկույցին կողմ է քվեարկել 98 պատգամավոր, դեմ՝ 71, ձեռնպահ՝ 40:
Այսօր ավելի վաղ ԵԽԽՎ-ն մերժել էր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» բանաձևի ընդունումը: