Ուկրաինայի բանակը հարձակման է նախապատրաստում․ Զելենսկի
Բախմուտին չի կարելի շրջապատել։ Քաղաքի պաշտպանությունը թույլ է տալիս ուկրաինական բանակին միաժամանակ հակահարձակում նախապատրաստել, CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք պետք է առաջին հերթին մտածենք մեր ժողովրդի մասին, և ոչ ոք չպետք է շրջապատված լինի, սա շատ կարևոր է», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ ուկրաինացի զինվորական ղեկավարներն իրեն ասում են, որ Ուկրաինայի զինված ուժերը պետք է ամուր պահեն Բախմուտը։
«Իհարկե, մենք պետք է մտածենք մեր զինվորականների կյանքի մասին։ Բայց մենք պետք է ամեն ինչ անենք, քանի դեռ մենք ստանում ենք զենք, պաշարներ, և մեր բանակը պատրաստվում է հակահարձակման», - ասել է Զելենսկին։