Ռուսական ռազմակայանի անձնակազմը վարժանքներ է անցկացնում Ալագյազում
Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի անձնակազմը դաշտային վարժանքներ է իրականացնում Ալագյազ և «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարաններում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Շեշտը հիմնականում դրվում է ուսումնական և մարտական առաքելություններ կատարելիս ստորաբաժանումների փոխգործակցության զարգացման վրա: Մոտոհրաձգային վաշտերը տանկային, հրետանային և հատուկ ստորաբաժանումների հետ համատեղ սովորում են փոխգործակցել բարձրլեռնային զորավարժարաններում, մարտական հրաձգության վարժանքներ կատարում։
Ռուսական ռազմակայանի ուսումնական պարապմունքների առանձնահատկություններն են կլիմայական պայմանները և բարձրլեռնային տեղանքի ռելիեֆը, որը բնութագրվում է մթնոլորտային ճնշման և ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով: