Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից է

Մի վախեցեք իրագործել Ձեր ամենահամարձակ ցանկությունները, եղեք ազատ. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առիթով.

«Սիրելի Կանայք,

Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Ակներև է, որ կանանց դերը մեր հասարակության մեջ արհեստականորեն նվազեցված է։ Այսօր էլ կանայք ավելի դժվարությամբ են աշխատանք գտնում, բիզնես սկսում, հաջող կարիերա անում մասնավոր կամ հանրային ծառայության ոլորտում։ Ակներև է նաև, որ դրա արդյունքում մենք, որպես հասարակություն, էապես նվազեցնում ենք մեր պոտենցիալը, մեր զարգացման ուղեծիրն ու հնարավորությունները։

Անհավասարությունները, նախապաշարմունքները, կարծրատիպերը վերացնելը մեր հասարակությանը հաղորդելու է նոր որակ, նոր զարգացման հեռանկար, որը թույլ կտա, որ մենք ունենանք ավելի ներդաշնակ, ավելի մրցունակ պետություն։

Սելեկտիվ աբորտները, աղջիկ երեխաներից հրաժարվելն արատավոր, ես կասեի՝ հանցավոր երևույթ են, և պետք է օր առաջ արմատախիլ արվեն մեր առօրյայից։ Ժողովրդագրական այս բարդ ժամանակներում, երբ Հայաստանի ընտանիքները պետք է ձգտեն բազմազավակության, աղջիկ երեխաները պետք է ունենան կյանքի նույն հնարավորությունները, ինչ տղաները։

Աշխատանքային կյանքում ևս շատ են խնդիրները։ Կանայք նույն աշխատանքի համար միջինում ավելի քիչ վարձատրություն են ստանում, շատ կանայք էլ աշխատանքի հնարավորություն չունեն ընտանեկան դրությունից ելնելով։ Ամուսինները պետք է ոչ միայն չարգելեն, այլև խրախուսեն կանանց աշխատելը, դա անշուշտ կհանգեցնի ընտանիքների բարեկեցության աճին, ավելի հավասարակշռված և առաջադեմ ընտանիքների ձևավորմանը, երկրի տնտեսական հզորացմանը։

Գործարար կանայք մեծ նշանակություն ունեն մեր կյանքում, բայց կարող են անհամեմատ ավելին։ Կանանց առջև ծառացող խնդիրները կարծես բազմապատիկ ավելի շատ են, քան տղամարդկանց մոտ։ Կանանց ձեռնարկատիրությունը դեռևս գտնվում է սաղմնային մակարդակում, կանայք այսօր չնչին մասնակցություն ունեն ընկերությունների հիմնադրման և ղեկավարման գործում և անհրաժեշտ է, որպեսզի մենք բոլորս քաջալերենք ու խրախուսենք կանանց ձեռնարկատիրությունը փոքր, միջին և, անշուշտ, մեծ բիզնես կառուցելու գործում։

Սիրելի կանայք, խնդրում եմ՝ եղեք երջանիկ, ստեղծագործեք, երազեք, մի վախեցեք իրագործել Ձեր ամենահամարձակ ցանկությունները, եղեք ազատ ու ապրե՛ք այնպես, ինչպես Դուք եք ուզում, այլ ոչ թե ուրիշի կանոնների համաձայն։

Շնորհավորում եմ»