Ուժեղ երկրաշարժ Ռուսաստանում
6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի երկրամասում, հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 59 կմ խորության վրա՝ Սևերո-Կուրիլսկ քաղաքից 128 կմ հեռավորության վրա։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։