Գերմանիան նախազգուշացրել է Ուկրաինայում երկարատև պատերազմի մասին
Սահմանները չեն կարող փոխվել ուժով, Արևմուտքն աջակցում է Ուկրաինային, որպեսզի նա կարողանա պաշտպանել իրեն, բայց պատերազմը կարող է երկար ձգվել, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մենք պետք է վախենանք, որ դա դեռ երկար կշարունակվի, չնայած, իհարկե, ամեն օր մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ այլ կերպ լինի», - ասել է կանցլերը։
Ի պատասխան՝ Շոլցը հիշեցրել է, որ Գերմանիայի կառավարությունը կտրականապես դեմ է եղել 2003 թվականին Իրաքում ԱՄՆ ռազմական գործողությանը։
Գերմանիայի կանցլերը նաև կարծում է, որ Ռուսաստանը չպետք է արդարացնի իր հարձակումը մատնանշելով ԱՄՆ-ի նախկին սխալները։