Սամվել Ֆարմանյանը Եվրոպայի խորհրդի արժեքներին հակասող մեխանիզմների մասին
Եվրոպայի խորհրդի ազատ դեբատի ժամին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել ֆարմանյանը հայտարարել է, որ շատ են դեպքերը, երբ պատմությունը դառնում է քաղաքականացված՝ ծառայելով կոնկրետ պետությունների քաղաքական նպատակների ու հեռահար նպատակներին:
«Շատ պետություններ փորձում են համախմբել, հավաքել առավել հզորություն շատ հաճախ օգտագործելով մեխանիզմներ, որոնք հակասում են Եվրոպայի խորհրդի արժեքներին»,- մանրամասնել է Ֆարմանյանը և հավելելով, որ այս ամենն արվում է առավել շատ քաղաքական հզորության ամրապնդման նպատակով:
Ֆարմանյանը շեշտել է, որ ելույթով նպատակ ունի հնչեցնել իր մտահոգությունը` պատմությունը վերանայելու փորձերի հետ կապված, որոնց հետևում են քայլեր, որոնք բնորոշ են բռնակալ կառավարման մոդելին: Այս միտումը տարածվում է Եվրոպայի սահմաններից դուրս և այս առումով Թուրքիան բացառություն չէ: