Հնդկաստանը հրթիռային փորձարկում է կատարել
Հաղորդվում է, որ Հնդկաստանի ռազմածովային ուժերը միջին հեռահարության «երկիր-օդ» հրթիռ են փորձարկել: Twitter-ում տարածված հայտարարության մեջ ռազմածովային ուժերի խոսնակը նշել է, որ միջին հեռահարության «երկիր-օդ» հրթիռի (MRSAM) փորձարկումն իրականացվել է INS Visakhapatnam կործանիչից: Այս մասին տեղեկացնում է Akşam-ը։
«Հնդկական ռազմածովային նավատորմը հաջողությամբ արձակել է MRSAM INS Visakhapatnam-ից՝ հաստատելով հականավային հրթիռներ խոցելու նրա կարողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի խոսնակը հայտնել է, որ փորձարկված միջին հեռահարության ՀՕՊ հրթիռը մշակվել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետազոտական և մշակման ստորաբաժանման և իսրայելական IAI ընկերության համատեղ կողմից։
Քննարկվող փորձարկումները տեղի են ունեցել երկու օր անց այն բանից հետո, երբ ռազմածովային նավատորմը հայտարարեց, որ հաջողությամբ փորձարկել է BrahMos գերձայնային հրթիռի նավային տարբերակը: