Ուոլթերի զեկույցը աննախադեպ ու ակնհայտ ցինիզմ է. Արմեն Ռուստամյան
«Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին օգտագործում է ծանր զինտեխնիկա, որն ի դեպ, արտադրված է Թուրքիայում: Ներկայացվող զեկույցի համաձայն, միակ մեղավորը Հայաստանն է, իսկ Ադրբեջանը խաղաղար է ներկայացվում: Սա ցինիզմ է: Ակնհայտ ցինիզմ: Սա աննախադեպ երևույթ է ԵԽԽվ-ում»,- հայտարարել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց:
«Այս զեկույցներով ԵԽԽՎ-ն խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ինչն անթույլատրելի է, քանի որ հակամարտության լուծման միակ ձևաչափը հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը անգամ ջանք չի գործադրել այցելել Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, չնայած այն հանգամանքին, որ հրավեր եղել է»,- Ուոլթերի զեկույցի ցինիզմի մասին ելույթում ընդգծեց դաշնակցական պատգամավորը: