Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից է

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների հայտարարությունը՝ Արցախի ոստիկանների թիրախավորման վերաբերյալ

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ մարտի 5-ին Ադրբեջանի կողմից արցախցի ոստիկանների թիրախավորումը դատապարտող հայտարարություն են տարածել․ «Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոնշյալ կազմակերպություններս, պահանջում ենք միջազգային գործընկերներից խստորեն և անվերապահորեն դատապարտել 2023թ. մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայողների սպանությունը:

Մենք հավատում ենք, որ այս բնույթի կազմակերպված հարձակում կարող էր տեղի ունենալ միայն Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հանձնարարությամբ և հովանավորչությամբ: Դա հաստատվում է նաև նրանով, որ դեպքերի անկախ հետաքննությունն ապահովելու փոխարեն պաշտոնական Բաքուն առաջարկել է սեփական խոսույթը, որպեսզի արդարացնի սպանությունները՝ դրանք ներկայացնելով որպես արձագանք Երևանից դեպի Արցախ «ռազմական տեխնիկա, զինամթերք և անձնակազմ փոխադրելու» փորձին: Նշենք, որ Հայաստանի պաշտոնյաներն առաջարկել են մի քանի անգամ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ՝ նաև վերահսկելու ենթադրյալ սպառազինությունների մատակարարումը:

Նման բռնի դեպքերը կրկնվելու են, քանի դեռ չկան մշտադիտարկման և փաստահավաք առաքելությունները, որպիսիք Հայաստանի Հանրապետության և Արցախի իշխանություններն շարունակաբար պահանջում են: Նման ծանր հանցագործությունները կարող են կրկնվել նաև այն պատճառով, որ նախագահ Ալիևը նախընտրել է անտեսել միջազգային հանրությանը՝ բացեիբաց նշելով, որ. «Կարող են լինել կոչեր, կարող են լինել որոշ հայտարարություններ, բայց մենք կարիք չունենք ուշադրություն դարձնելու դրանց: Մենք պատասխանում ենք այս կոչերին քաղաքավարությունից ելնելով, բայց սա ոչ մի կերպ չի փոխում մեր դիրքորոշումը»: Իրականում սա նշանակում է, որ միջազգային հանրության կողմից դատապարտումը բավարար չէ Ադրբեջանի և նրա պաշտոնյաների համար պետք է լինեն միջազգային կոնկրետ հետևանքներ:

Հատկանշական է, որ արյունալի հարձակումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումից ավելի քան տասն օր հետո, որով Դատարանը պարտադրում է Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել իր հնարավորության սահմաններում բոլոր միջոցները՝ ապահովելու համար անձանց, մեքենաների և բեռերի անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։

Դատարանի՝ ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ որոշումից հետո նախագահ Ալիևը ոչ միայն չի ապահովում այդ որոշման կատարումը, այլև չի վարանում արյունոտ միջոցների դիմել՝ Արցախի ժողովրդին սարսափի մեջ պահելու համար: Վերջերս ադրբեջանական զինված ուժերը կրակ են արձակել գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող քաղաքացիների ուղղությամբ:

Արցախից ստացված պաշտոնական հաղորդագրություններում նաև ասվում է, որ ադրբեջանական կողմն իր խողովակներով փոխանցել է, որ կամ Արցախի ժողովուրդը «ընդունում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ խնդիրները լուծում չեն ստանա, ընդհակառակը, կլինեն ավելի կոշտ և ավելի կտրուկ քայլեր»:

Տարածաշրջանում կան ոչ միայն ռազմական էսկալացիայի, այլև էթնիկ զտումների լուրջ և ակնհայտ մտադրության բոլոր վաղ նշանները: Եթե ժամանակին և պատշաճ կերպով արձագանք չտրվի դրանց, ապա շուտով Արցախը կավելանա մարդկային ողբերգությունների ցանկին և կգրանցվի որպես միջազգային հանրության մեկ այլ ձախողում։

Միջազգային գործընկերները պետք է իրենց տրամադրության տակ եղած բոլոր քաղաքական և իրավական միջոցները կիրառեն Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները խստորեն դատապարտելու և Ադրբեջանից պահանջելու համար.

- ապահովել ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք և Արցախ՝ գնահատելու տեղի հայ բնակչության մարդու իրավունքներն ու անվտանգության վիճակը,

- անվերապահորեն իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ վերականգնելով Լաչինի միջանցքի երկայնքով մարդկանց, փոխադրամիջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով,

- անհապաղ բացահայտել 2023 թվականի մարտի 5-ի սպանությունը կատարած անձանց և պատասխանատվության ենթարկել նրանց:

Եթե այդ օրինական պահանջները չեն բավարարվում, ակնկալում ենք, որ մեր միջազգային գործընկերներն օգտագործեն իրենց տրամադրության տակ գտնվող իրավական գործիքները՝ ստեղծելու համար արդյունավետ մեխանիզմներ արցախցիների կյանքի անօտարելի իրավունքը պաշտպանելու համար:

 

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Հանուր հավասար իրավունքների ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամ»։