Պետք է էնտեղ գոռա՞ս, թե՝ կներեք, զոհվածի ծնող եմ, սիրտ չունեմ սպասեմ՝ տեղ տվեք անցնեմ, որ գնամ երեխայիս հաշվառումից հանեմ, որովհետև երեխաս էլ չկա՞․ ՊՆ-ում չգիտե՞ն, որ սա խնդիր է․ զոհվածի մայր (տեսանյութ)
Ցորի զորմասի անմահացած զինվոր Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում նկատում է, որ այսօր ՊՆ-ում անգործությամբ են զբաղված։
Կապված զոհվածների ծնողների սպասարկման հետ՝ Նաիրա Մելիքյանը նկատում է, որ ծնողներն առանց այն էլ սիրտ ու հավես չունեն ու դրա հետ էլ հանդիպում են կենցաղային խնդիրների, որոնք պետությունը կարող է կարգավորել, սակայն ոչինչ չի անում։
Նա ներկայացրեց իր հետ տեղի ունեցած մի դեպք, երբ ստիպված է եղել տևական ժամանակ մնալ հերթի մեջ՝ զոհված որդուն հաշվառումից հանելու համար։
«Պետք է էնտեղ գոռա՞ս, թե՝ կներեք, զոհվածի ծնող եմ, սիրտ չունեմ սպասեմ՝ տեղ տվեք անցնեմ, որ գնամ երեխայիս հաշվառումից հանեմ, որովհետև երեխաս էլ չկա՞․ ՊՆ-ում չգիտե՞ն, որ սա խնդիր է ու պետք է լուծեն»,- նկատում է Նաիրա Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում