«Չչարչարեմ ձեզ, որ իզուր էսքանը չգնաք ու նորից հետ գաք»․ ՊՆ փոխնախարարը՝ լրագրողներին (տեսանյութ)
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը խուսափեց լրագրողների հարցից՝ կապված Արցախում տեղի ունեցած ադրբեջանական կողմի ահաբեկչական գործողությունների հետ։
«Մեր լրատվական ծառայությունը շատ ակտիվ, ինտենսիվ տարածում է տեղեկատվություն»,- ասաց նա։
Ու քանի որ լրագրողները շարունակում էին հարցեր տալ՝ գնալով փոխնախարարի հետևից և չստանալով պատասխաններ, Արման Սարգսյանը հորդորեց իր հետևից զուր չիջնել ներքև։
«Չչարչարեմ ձեզ, որ իզուր էսքանը չգնաք ու նորից հետ գաք։ ՊՆ-ն ունի լրատվական գերատեսչություն, որը տեղեկատվություն է տալիս»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե կան լրացուցիչ հարցեր՝ ՊՆ փոխնախարարը նշեց, որ լրացուցիչ հարցերին չի պատասխանի։
Մեկ այլ լրագրող էլ հարցրեց․ «Եթե պետք է լրատվականները պատասխանեն հարցերին՝ ինչի՞ համար են պաշտոնյաները»։
«Պաշտոնյաներն իրենց օրենքով վերապահված գործառույթներն ու պարտականությունները կատարելու համար են»,- ասաց նա։