Օմբուդսմենի հարց չի քննարկվել. Գագիկ Ջահանգիրյանը հերքում է
Հայ ազգային կոնգրեսում Մարդու իրավունքերի պաշտպանի ընտրություններին մասնակցելու, թեկնածություն առաջադրելու, ուրիշի առաջարկած թեկնածությանը սատարելու հարց չի քննարկվել:
Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջահանգիրյանը` անդրադառնալով այն հրապարակմանը, ըստ որի, օմբուդսմենի պաշտոնում պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը:
«Մեր կուսակցությունում նման հարց առաջ չի քաշվել: Երբ կգա ժամանակը, քննարկումներ կլինեն և այդ մասին կիմանաք»,- դիմելով լրագրողներին` ասաց Ջահանգիրյանը: