Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ` Մարտի 8-ին ընդառաջ ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 60 հազար դրամով
Կանանց տոնի առիթով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 60 հազար դրամի չափով պարգեւատրել է ԱԺ կին պատգամավորներին և աշխատակիցներին։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի կին պատգամավորներին և կին աշխատողներին պարգեւատրել վաթսուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է ԱԺ նախագահի կարգադրությունում: