ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Բաքուն ցանկանում է ստանալ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանից սարքել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նման մի միավոր․ քաղաքագետ

Գերմանիա կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ դժգոհություն/տարակուսանք հայտնեց, որ պաշտոնական Բաքուն առաջ է մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» գոյության գաղափարը, որը չի սահմանափակվում միայն Սյունիքով, այլ ներառում է Հայաստանի ողջ տարածքը։ Այս մասին գրում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Անկեղծ է այս զարմանքը, թե՝ ոչ, երկրորդական նշանակություն ունի, սակայն կարևոր է, որ Հայաստանի հասարակությունը և քաղաքական դասը ճիշտ ըմբռնեն, թե հատկապես ի՞նչն է հենց հիմա դրդել Ադրբեջանին ակտիվացնել «Արևմտյան Ադրբեջանի» մասին դիսկուրսը։

Հավաքական Արևմուտքի համար 2023 թվականի հունվարի 10-ին, 100 տոկոս հավանականությամբ ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե «102-րդ ռազմաբազան վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը», իրենք ինստիտուցիոնալ ու պատմական շանս են ստացել դուրս մղել ռուսական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասից հենց Հայաստանի ձեռքերով, միաժամանակ, առավելագույնը Փաշինյանին խոստանալով՝ «բնակարան Լիտվայում՝ Սվետլանա Տիխանովսկայայի բնակության վայրի մոտ», կամ էլ քաղաքական աջակցություն: Աջակցություն այն դեպքում, երբ Հայաստանում կսկսվեն քաղաքական գործընթացներ, երբ իշխանությունը «խոսքից կանցնի գործի», և կսկսվեն գործողություններ ՀԱՊԿ-ից դուրս գալու, Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերման ուղղությամբ։

Բաքվի և Անկարայի համար, իրենց հերթին, հունվարի 10-ին վերջնականապես պարզ դարձավ, որ եթե Հայաստանը պատրաստ է սեփական ձեռքերով ոչնչացնել սեփական անվտանգության համակարգը, ոչնչացնել իր սահմանների լեգիտիմացման համակարգը, ապա դա բացում է «պատմական հնարավորությունների պատուհանը»՝ Հարավային Կովկասում հայկական պետականությունը փոխարինելու երկրորդ ադրբեջանական պետականությամբ՝ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող քվազիպետականությամբ։

Հայաստանում շատերը չհասկացան, որ Բաքուն այսօր ինքն իր համար հնարավորություն է տեսնում «վերաձևավորելու հայկական պետականությունը Հարավային Կովկասում»՝ այն վերածելով իր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական քվազիպետականության՝ «Արևմտյան Ադրբեջանի»։ Բաքուն ցանկանում է ստանալ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանից սարքել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նման մի միավոր, այսինքն՝ իր պրոտեկտորատի տակ գտնվող խամաճիկ քվազիպետություն։

Եվ այդ շանսը նրանք տեսնում են Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վատթարացման համատեքստում։ Նրանք դա տեսնում են և Երևանին մղում խորացնելու Մոսկվայի հետ հակասությունները։

Հունվարի 10-ից հետո վտանգը շատ ավելի ծավալուն է, քան Արցախի պետականության ապագայի խնդիրը։

Վերոնշյալի համատեքստում պետք է ընդգծել, որ երբ մարտի 6-ին Արայիկ Հարությունյանը բացահայտորեն խոսում է Ադրբեջանի կազմ Արցախի ինտեգրման հեռանկարների մասին, ինչը Հայաստանում երկար ժամանակ ներկայացվում էր որպես «Հայաստանում 3 միլիոն մարդու կյանքի փրկություն», նա մեկնարկ է տալիս մի գործընթացի, որի արդյունքներով ոչ միայն Արցախն է «ինտեգրվելու Ադրբեջանի կազմ», այլ Հայաստանն էլ վերածվելու է «Արևմտյան Ադրբեջանի»»,-գրել է նա։