Եվրահանձնաժողովի ղեկավարը կարող է գլխավորել ՆԱՏՕ-ն
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կդիմի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին, եթե չվերընտրվի ԵՀ-ում։ Այսպիսի հայտարարություն է արել իտալական la Repubblica թերթը։
Հրատարակության տվյալներով՝ դրա նախապատրաստական աշխատանքները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։
Մարտի 7-ից ֆոն դեր Լեյենի՝ Կանադա և ԱՄՆ ուղևորությունը պետք է դիտարկվի այլ լույսի ներքո, այսինքն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածության հնարավոր առաջադրման համատեքստում, գրում է թերթը։
Ֆոն դեր Լեյենի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։