Վթարի ենթարկված ավտոբուսը տեղափոխելիս է եղել վարչապետի աշխատակիցներին․ կա 13 վիրավոր
Մարտի 7-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ։ Մոնթե Մելքոնյան-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Հայտնի է դարձել, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում վթարի ենթարկված ավտոբուսը տեղափոխելիս է եղել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին:
Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Վնասվածքներ ստացած աշխատակիցները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Ավտովթարի հանգամանքները կպարզի քննությունը»,- ասված է մեկնաբանության մեջ: