Պենտագոնի ղեկավարն անսպասելիորեն ժամանել է Իրաք
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում չհայտարարված այցով ժամանել է Իրաք։
Այս մասին հայտնում է Shafaq News տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով իրաքյան կառավարական կառույցների աղբյուրին։
Բաղդադում նախատեսված է բանակցություններ Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանիի հետ, որից հետո նա մտադիր է այցելել քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ քաղաք, որտեղ կհանդիպի Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ։
ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ղեկավարի՝ Իրաք այցելելու ծրագրերի մասին նախապես չէր հաղորդվում։
Օսթինը մարտի 5-ին մեկնարկել է իր Մերձավոր Արևելյան շրջագայությունը Հորդանան կատարած այցով, ինչպես նաև նախատեսում է այցելել Եգիպտոս և Իսրայել: