ԱՄՆ-ն պատրաստ չէ դիմակայել Ռուսաստանին և Չինաստանին
ԱՄՆ-ն այժմ պատրաստ չէ դիմակայել Ռուսաստանին և Չինաստանին, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում կենտրոնացել է Մերձավոր Արևելքի երկրներում ապստամբների դեմ պայքարի վրա։
Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը։
Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ-ն այսօր չի արտադրում բավարար քանակությամբ զենք և զինամթերք, որոնք անհրաժեշտ են համաշխարհային քաղաքականության մյուս առաջատար խաղացողներին արդյունավետ զսպելու և անհրաժեշտության դեպքում հակազդելու համար։