Կա՛մ խաղաղություն, կա՛մ ավելի շատ յուղ կրակի վրա․ Չինաստանի ԱԳՆ ղեկավարը խոսել է ռուս-ուկրաինական պատերազմի մասին
Ուկրաինայում իրավիճակի կարգավորման խաղաղ բանակցությունների գործընթացը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ, քանի որ պատժամիջոցներն ու ճնշումները չեն լուծի խնդիրը։
Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը երկրի արտաքին քաղաքականությանը նվիրված մամուլի ասուլիսում, փոխանցում է CNN-ը։
«Ուկրաինական ճգնաժամը հասել է կրիտիկական պահի. կա՛մ կդադարեն ռազմական գործողությունները, և կվերականգնվի խաղաղությունը, և կսկսվի քաղաքական կարգավորման գործընթացը, կա՛մ կրակին ավելի շատ յուղ է լցվում, և հակամարտությունն էլ ավելի է ընդլայնվում և դուրս գալիս վերահսկողությունից»,- ընդգծել է ԱԳ նախարարը։
Նա նշել է, որ Պեկինը հակամարտության կողմ չէ և զենք չի մատակարարել կողմերին: