Ոչ մի փաստաթուղթ ԼՂ հակամարտությանը չի օգնել. Լավրով
«Մինչև այժմ պատրաստված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը չեն օգնել»,-հայտարարել է ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչի մասին տեղեկացնում է APA գործակալությունը:
Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված հարցերին:
«Այս փաստաթղթերից բացի այլ փաստաթուղթ գոյություն չունի: Բոլոր փաստաթղթերը ԵԱՀԿ են ուղարկվել և դրանք ոչ մի արդյունք չեն ունեցել: Ոչ մի փաստաթուղթ հակամարտության հետ կապված բոլոր նյուանսները չի ընդգրկում: Ռուսաստանը աշխատում է օգնել կողմերին հակամարտության խաղաղ կարգավորման բանալին գտնելու ուղղությամբ: Կողմերը շարունակելու են խաղաղ կարգավորման ուղղության ճանապարհների որոնումը: Մենք նույնպես կողմերի հետ միասին շարունակելու ենք խաղաղության ճանապարհի որոնումը»,- հայտարարել է Լավրովը