ԱՄՆ-ն Իրանի հետ ոչ մի ձևաչափով չի բանակցում. Փրայս
ԱՄՆ-ն Իրանի հետ ոչ մի ձևաչափով չի բանակցում միջուկային գործարքի վերականգնման հնարավորության շուրջ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը` մեկնաբանելով Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանիի խոսքերն այն մասին, որ երկու երկրներն այս թեմայով հաղորդագրություններ են փոխանակում միջնորդների միջոցով։
«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադարձը մեր օրակարգում չէ և այդպես է եղել արդեն երկար ժամանակ: Մեր օրակարգում է Իրանի իշխանությունների ճնշումը սեփական ժողովրդի նկատմամբ, անօդաչու սարքերի մատակարարում Ռուսաստանին և Իրանում պահվող ամերիկացի քաղաքացիների հարցը»,- ասել է Փրայսը։