Լիդերներին տեսնում եմ նորից լիդերների շարքում. Սուքիաս Ավետիսյան
Քաղաքական կոնսենսուսով ընդունված Սահմանադրության փոփոխությունները պետք է արդեն կյանքի կոչվեն եւ դրա հետ կապված քաղաքական ուժերի հետ համագործակցությունը պետք է շարունակվի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցությանը:
«Ես ընդունում եմ, որ մենք, ցավոք սրտի, կոալիցիոն կառավարման երկու տխուր փորձ ենք ունեցել, երբ այն ձեւավորվել է և քիչ ժամանակ անց փլուզվել է: Նոր Սահմանադրությունը թույլ կտա, որ ձևավորվող կոալիցիան երկար տևի»:
Սուքիաս Ավետիսյանը վստահ է` 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններում հաղթող ուժը Հանրապետական կուսակցությունն է լինելու:
«Ճիշտ ժողովրդավարությունն այն է, որ երկրում իրավիճակը կանխատեսելի լինի, ոչ թե անկանխատեսելի, մեզ մոտ այդպես է: Լիդերներին տեսնում եմ նորից լիդերների շարքում»,-ասաց պատգամավորը: