Իրանում իսլամական հագուստի օրենսգիրքը խախտող կանայք կպատժվեն
Իսլամական հագուստի օրենսգիրքը խախտող կանայք կպատժվեն: Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով պաշտոնական IRNA լրատվական գործակալությանը, այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեին:
Սեպտեմբերի 16-ին Իրանի բարոյականության ոստիկանության կողմից իրանցի քուրդ երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահից հետո՝ երկրի խիստ հագուստի կանոնները խախտելու համար, Իրանը բախվեց համազգային բողոքի ցույցերի, որոնք ամենածանր մարտահրավերներից մեկն էին Իսլամական Հանրապետության համար՝ 1979 թվականին նրա հիմնադրումից ի վեր: