Մեկնարկել է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը
ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը մեկնարկել է: Քննարկվում է 2 հակահայկական զեկույց` Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից»:
Նշենք, որ Change.org կայքում ընդդեմ հակահայ զեկույցների ստորագրահավաք էր իրականացում Բրյուսելում գտնվող Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան: Հավաքվել էր ավելի քան չորս հազար ստորագրություն, պահանջվող երկու հազար հինգ հարյուրի փոխարեն:
Հիշեցնենք նաև, որ զեկույցների քննարկումից մի քանի օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ արեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին չձեռնարկել քայլեր, որոնք կբարդացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը։