Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից է

Ադրբեջանական զորքը՝ Ստեփանակերտի կենտրոնում. ով և ինչպես է դա կանխելու

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշմամբ մարտի 5-ին ադրբեջանցի զինվորները Արցախցի ոստիկանների նկատմամբ հարձակում են իրականացրել։ Հայկական կողմն ունի 3 զոհ և 1 վիրավոր։

Հարձակման աշխարհագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Խայփալու» կոչվող տարածքը մայրաքաղաք Ստեփանակերտից հեռու է ընդամենը 5.5 կմ։
Ադրբեջանը երեկվանից պարբերաբար տարածում է ապատեղեկատվություն, թե հայկական կողմը շարունակում է կրակոցներ արձակել իրենց տեղակայման վայրերի ուղղությամբ, ինչը ամբողջությամբ տեղավորվում է պատերազմ սկսելու քարոզչական նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ։

Խնդիրը ոչ այնքան երեկվանից ինտենսիվորեն տարածվող կեղծ հայտարարություններն են, որքան այն նպատակը, որը իր առաջ դրել է Ալիևը, իսկ նպատակը ադրբեջանական զորքը Ստեփանակերտի կենտրոն հասցնելն ու ամբողջ Արցախը Ադրբեջանին ինտեգրելն է։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը միացել է այս պրոյեկտի իրագործմանը։ Ադրբեջանի ռազմական գործողություններին և Ալիևի այս պլանին պատասխանել է մի երկար հաղորդագրությամբ, որտեղ Բաքվի գործողությունները անվանել է ահաբեկչություն, իսկ Հայաստանի վրայից Արցախը պաշտպանելու ամբողջ պատասխանատվությունը դրել է միջազգային հանրության վրա։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը և մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ հետաքրքրված երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողություններ սադրելու հերթական դրսևորումը և գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից իր իսկ միջազգային պարտավորությունների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ: Սա ոչ այլ ինչ է, քան Արցախում ապրող հայերի էթնիկ զտման պատասխանատվությունը միջազգային հանրության վրա բարդում։

Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է մի բան, ինչը տեսանելիապագայում այդ նույն միջազգային հանրությունը չի իրագործի։ Միջազգային հանրությունը երբեք Արցախում ապրող մեր հայրենակիցների օգնելու համար չի զինի այդ նույն հայրենակիցներին այնպես, ինչպես զինում է ուկրաինացիներին՝ ընդդեմ Ռուսաստանի։

Միջազգային հանրությունից սրա համար նեղանալ չարժե, որովհետև ի տարբերություն Արցախի, Ուկրաինայում նրանք ունեն շահ, ինչը չունեն Արցախում։

Այս պարզ ճշմարտությունը անխոս քաջ գիտակցում է Հայաստանի իշխանությունը, իսկ եթե այս պարզ ճշմարտությունից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է երաշխավորություն մուրալ միջազգային հանրությունիցը, նշանակում է գործ ունենք կամ անմեղսունակության, կամ դիտավորյալ Արցախը Ադրբեջանին հանձնելու գործընթացի փաթեթավորման հետ, իսկ ինչպես անմեղսունակ կառավարումը, այնպես էլ Ադրբեջանի պլանի համաձայն Արցախը թշնամուն հանձնելը պետական հանցագործություն են ու դավաճանություն մի ողջ ժողովրդի նկատմամբ։

 

                                                    NEWSPRESS.am