«2018 թվին ո՞ւր էին, ինչի՞ չասացին, որ էդ շենք չենք կարա մտնենք․ անտեր շենք էր՝ եկանք, մաքրեցինք, սարքեցինք, ապրում ենք՝ հիշել են, որ պետական շե՞նք էր»․ ՊՆ նախկին շենքի բնակիչ (տեսանյութ)
Մտանք, փլված շենք էր․ մեր ուժերով կարգի բերեցինք տարածքը, բնակվեցինք ու հիմա ասում են՝ պետական շենք է, դուրս եկեք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչները, ովքեր այս անգամ հավաքվել էին ՊԵԿ-ի մուտքի մոտ՝ ակնկալելով որևէ մեկի հետ հանդիպում և խնդրի լուծում։
Բնակիչները շենք են տեղափոխվել 2018 թվականին՝ իշխանափոխությունից հետո, ու այն ժամանակ ոչ ոք իրենց չի զգուշացրել, որ իրավունք չունեն այդ շենքում բնակություն հաստատելու։
«2018 թվին ո՞ւր էին, ինչի՞ չասին, որ էդ շենք չենք կարա մտնենք․ անտեր շենք էր՝ եկանք, մաքրեցինք, սարքեցինք, ապրում ենք՝ հիշել են, որ պետական շե՞նք էր»,- ասաց բնակիչներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում