Իրանը դիտարկում է Ռուսաստանից Սու-35 կործանիչներ գնելու հնարավորությունը
Իրանի կողմից ռուսական Սու-35 կործանիչների գնման հարցն ուսումնասիրության փուլում է։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մոհամմադ-Ռեզա Կարայ Աշտիանին։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանից Սու-35-ների գնմանը, ապա այդ հարցը դեռ մշակվում է»,- Աշտիանիի խոսքերն է մեջբերում Tasnim-ը։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարին հունվարի կեսերին հայտարարել էր, որ Իրանը Սու-35 կործանիչներ կստանա մարտի 21-ից անմիջապես հետո։