Թեհրանը սկսել է բանակցել Վաշինգտոնի հետ
Թեհրանը հայտարարեց միջուկային հարցերի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների մասին
Իրանն ու ԱՄՆ-ն միջնորդների միջոցով հաղորդագրություններ են փոխանակում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին։
«Իրանն ու ԱՄՆ-ը հաղորդագրություններ են փոխանակում միջնորդների միջոցով։ Պարոն Ռաֆայել Գրոսիի այցը կողմերին Գործողությունների Համատեղ համապարփակ ծրագրի դրույթներին համապատասխան վերադարձնելու գործընթացի մի մասն է»,- մեջբերում է նրա խոսքը IRNA-ն:
Մարտի 3-4-ը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը այցով եղել է Թեհրանում։