Բուլղարական զենքի մատակարարումը Կիև ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և ԱՄՆ-ի կողմից. բուլղարացի նախկին պատգամավոր
Երկու տարվա ընթացքում Բուլղարիան երրորդ երկրների միջոցով Կիևին մատակարարել է ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ զենք, ըստ Euractiv կայքի հետաքննության:
«Բուլղարական ընկերություններն ուղղակիորեն զենք և զինամթերք չեն վաճառում ուկրաինացի հաճախորդներին, քանի որ կա արտասահմանյան ծրագրերով գործարքներ իրականացնելու օրենք»,- կայքը մեջբերել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վելիզար Շալամանովին:
Նրա խոսքով՝ բուլղարական զենքի մատակարարումը Կիև ֆինանսավորվում է հիմնականում Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և ԱՄՆ-ի կողմից։