Արևմուտքը պետք է լրջորեն քննարկի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը
Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենը կարծում է, որ Արեւմուտքը պետք է լրջորեն քննարկի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը։
«Կարծում եմ, որ մենք պետք է լրջորեն մտածենք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին»,- նրա խոսքերն է մեջբերում Welt հեռուստաալիքը։
Հոյսգենի տեսակետից միայն Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է Կիևին անվտանգության վստահելի երաշխիքներ տալ։