Շոյգուն այցելել է Մարիուպոլ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արդեն երրորդ օրն է, ինչ հրապարակում է Ուկրաինայի մարտական գոտում ՌԴ նախարար Սերգեյ Շոյգուի ներկայության մասին զեկույցները։
Երկուշաբթի օրը պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է Մարիուպոլում ռազմական շինարարների աշխատանքը։
Նա ստուգել է նաեւ կառուցվող եւ արդեն շահագործման հանձնված օբյեկտների պատրաստվածության աստիճանը։ Թե երբ է կայացել ճամփորդությունը, վարչությունը չի հստակեցրել։
