Վրաստանի խորհրդարանը խստացնում է անվտանգության միջոցառումները
Վրաստանի խորհրդարանում երկուշաբթի օրը՝ մարտի 6-ին, սահմանափակումներ են մտցվում, ասվում է օրենսդիր մարմնի հաղորդագրության մեջ։
Խորհրդարանի իրավական հանձնաժողովը երկուշաբթի օրը կքննարկի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագծերը։ Անցյալ հինգշաբթի հանձնաժողովներում դրանց քննարկումը հանգեցրեց ծեծկռտուքի իշխող կուսակցության և ընդդիմության պատգամավորների միջև։
«Սահմանափակումներ սահմանելու նպատակը Վրաստանի խորհրդարանի անդամների, աշխատակազմի աշխատակիցների և խորհրդարանի այցելուների անվտանգությունն է, ինչպես նաև աշխատանքային պայմանների ապահովումը»,- ասվում է խորհրդարանի հայտարարության մեջ, որը մեջբերում է վրացական լրատվամիջոցը: