«Ես Հայաստանի վարչապետն եմ. եկել եմ նստել ղեկին, քշում եմ, ու մեքենան քշելիս` պագրիշկեն վրայից թռնում ա». Փաշինյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցն ավարտել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպմամբ:
Նա հիշեցրեց միլիոնատեր Մանթաշյանի պատմությունը, ով մի անգամ սրճարանում համեստ նստած` ձու է ուտում։
Անցնողներից մեկը նկատում ու ասում է, թե նրա որդին ամբողջ օրը ճոխ ընթիքներով է ապրում, իսկ ինքն ինչո՞ւ է այդ վիճակում։
Մանթաշյանը պատասխանում է, թե իր որդու հետևին հենց ինքն է կանգնած, իսկ իր հետևին` ոչ ոք։
Փաշինյանը համեմատում է իր հետ։
«Ես Հայաստանի վարչապետն եմ. եկել եմ նստել ղեկին, քշում եմ, ու մեքենան քշելիս` պագրիշկեն վրայից թռնում ա»,- ասաց նա։