Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվել

«Մարտունի» ԲԿ-ում բժիշկներն իրար են ծեծել

Գեղարքունիքի մարզի «Մարտունի» ԲԿ-ից 168.am-ն ահազանգ է ստացել, ըստ որի, օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել վիրաբուժական բաժանմունքի ղեկավարի ու վիրաբույժներից մեկի միջև:

Աղբյուրը գրում է.

«Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երկու բժիշկ, որոնցից մեկը «Մարտունի» ԲԿ-ի վիրաբուժական ծառայության ղեկավարն է, մյուսը՝ վիրաբույժ, աշխատանքային կոնֆլիկտ են ունեցել, ինչից հետո վիրաբուժական ծառայության ղեկավարը ԲԿ է կանչում իր համագյուղացիների ընկերներին, որոնց թիվը մոտ 3 տասնյակ է եղել, ու ծեծի են ենթարկել բժիշկներին: Տուժել են նաև բուժքույրերը:

«Վիրաբուժական ծառայության ղեկավար Սիրակ Սիրականյանը մոլի ՔՊ-ական է, ու հենց էդ փաստը հաշվի առնելով՝ նրան դարձրին վիրաբուժական ծառայության ղեկավար»,- ասաց «Մարտունի» ԲԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը:

Նրա խոսքով՝ բժիշկներից մեկին՝ Մայիս Սմբատյանին, այնպես են ծեծել, որ վնասվել է վերջինիս թմբկաթաղանթը. այլ վնասվածքներ, հատկապես՝ դեմքի շրջանում, նույնպես ունի: Վերջինս անգամ վիրահատվել է:

«Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ոստիկաններ էին եկել անգամ: Մեծ աղմուկ էր ու շատ մեծ ամոթ մեր համայնքի ու մարզի համար»,- ասաց «Մարտունի» ԲԿ-ի մեր աղբյուրը:

Ոստիկանությունից, սակայն, 168.am-ի հետ զրույցում չհաստատեցին խմբակային ծեծի փաստը:

«Նման հաղորդում կամ ահազանգ չի ստացվել»,- ասացին Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) լրատվական ծառայությունից:

Զրուցեցինք նաև «Մարտունի» ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ:

«Ծեծկռտուք չենք ունեցել, տեղյակ չեմ, ճիշտն ասած: Էդ ինֆորմացիան ճիշտ չեն ներկայացրել Ձեզ»,- ասաց «Մարտունի» ԲԿ-ի տնօրենը:

Ճշտող հարցին՝ այսինքն հերքո՞ւմ եք, որ ծեծկռտուք է տեղի ունեցել վիրաբուժական ծառայության ղեկավարի, նրա կողմից ԲԿ հրավիրված մոտ 3 տասնյակ մարդկանց ու ԲԿ-ի վիրաբույժների միջև, Անդրանիկ Հարությունյանը պատասխանեց՝ տեղյակ չեմ:

Կրկին պնդեցինք՝ Ձեր ղեկավարած բժշկական կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունենում, ու Դուք տեղյա՞կ չեք դրանից, ինչին Անդրանիկ Հարությունյանը պատասխանեց՝ ես չգիտեմ, տեղյակ չեմ եղել, նման բան չեմ լսել:

Ուշագրավ է, որ Մարտունիում լուրեր են պտտվում, որ «Մարտունի» ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, ով Մարտունի խոշորացված համայնքի ավագանու անդամ է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ամեն ինչ անում է համայնքապետ դառնալու համար, ինչից հետո նրա տեղը կզբաղեցնի «Մարտունի» ԲԿ-ի վիրաբուժական ծառայության ղեկավարը:

Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ նախկին ՀՀԿ-ական, հիմա՝ ՔՊ-ական Անդրանիկ Հարությունյանը Գեղարքունիքի նախկին մարզպետ, ներկայումս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հովանավորյալն է, և վերջինս ամեն ինչ կանի Անդրանիկ Հարությունյանին համայնքապետ դարձնելու համար:

Փաստորեն օրը ցերեկով «Մարտունի» ԲԿ-ում բժիշկների են ծեծում, նրանցից մեկն ընկնում է հիվանդանոց, վիրահատվում է, այդ մասին իմանում է ոստիկանությունը, բնականաբար, նաև Քննչական կոմիտեի մարզային բաժինը, բայց բոլորը ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել:

Հասկանալի է, որ մարզերում սոցիալական կապերը հատկապես հստակ են գործում, սակայն այն պարագայում, երբ տուժողը կամ տուժողները համաքաղաքացիներ են, երբ ամենաթողությունն ու անտերությունը ծնել է հանցանք, երբ արդեն մարդու կյանք փրկելու կոչվածն է ոտնձգություն կատարում մարդու կյանքի դեմ, թաքցնել կատարվածը, մեղմ ասած, բարոյականության հետ խնդիր ունենալ է նշանակում:

Իսկ հանցագործությունը կոծկող մարզի իրավապահները մտածելու բան ունեն, նրանց ղեկավարները՝ նույնպես»։