Գերմանիան պատրաստվում է Ուկրաինայում տանկերի արտադրության գործարան կառուցել
Գերմանիայում հայտարարեցին, որ պատրաստ են Ուկրաինայում տանկերի արտադրության գործարան կառուցել։
Դրա արժեքը գնահատվում է 200 մլն եվրո։ Այս մասին հայտնել է գերմանական Rheinmetall պաշտպանական ընկերության ղեկավար Արմին Պապերգերը։
«Մոտ 200 միլիոն եվրոյով Ուկրաինայում Rheinmetall գործարան կարող է կառուցվել», - մեջբերում է գործակալությունը։
Նրա խոսքով՝ այս գործարանի շուրջ բանակցությունները խոստումնալից են։ Նա հավելել է, որ Ուկրաինայում նման գործարանը տարեկան կարող է արտադրել մինչև 400 Պանտերա տանկ։