Իրանն ու Իտալիան 17 մլրդ եվրոյի պայմանագրեր են ստորագրել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հանդիպել է Իտալիայի նախագահ Սերգիո Մատտարելլայի և վարչապետ Մաթթեո Ռենզիի հետ: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
Իրանի նախագահին ուղղեկցում են 5 նախարարներ և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ընհանուր առմամբ 120 հոգի: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո նախագահ Ռոհանին առաջին անգամ այցելել է Եվրոպա և մի շարք պայմանագրեր կնքել իտալացի գործընկերների հետ: Երեկ և այսօր կնքվելիք պայմանագրերի համաձայն նախապես 17 մլրդ եվրոյի առևտրային պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Իտալացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների միջև հնարավոր կապերի մեծացումն ու ամրապնդումը:
Կողմերը քննարկել են նաև ահաբեկչության դեմ մղվող պայքարում համագործակցության վերաբերյալ հարցեր:
Հիշեցնենք, որ Իտալիայում Ռոհանին նեխատեսում է այցելել Վատիկան և հանդիպել Հռոմի պապի հետ: Այնուհետև կմեկնի Ֆրանսիա: