5 տարի կառավարում եք, չե՞ք տեսնում, որ Ձեզ մոտ չի ստացվում. գերմանաբնակ հայը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցն ավարտել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպմամբ:
Վերջիններս իրենց հարցադրումներն են ուղղել Փաշինյանին։ Նրանցից մեկը նշեց, որ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի նախընտրական ծրագիրը չի համընկնում այսօր իրականացվող ծրագրերին։
Համայնքի ներկայացուցիչը նշեց, որ արդեն 5 տարի Փաշինյանը կառավարում է, և պետք է արձանագրել, որ տարածքային ու մարդկային կորուստներ են եղել, ու թեև Փաշինյանն ասել է, որ ինքն է պատասխանատուն, սակայն նորից գնացել է ընտրությունների։
«Մինչև ե՞րբ պետք է սա շարունակվի։ Չեք տեսնո՞ւմ, որ Ձեր մոտ չի ստացվում և Հայաստանը կանգնած է լուրջ խնդրի առաջ»,- հարցադրմամբ դիմել է նա Փաշինյանին։