Սպանվել կամ վիրավորվել է ավելի քան 200 հազար ռուս զինվոր․ Քրիստոֆեր Կավոլին
Լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր սպանվել կամ վիրավորվել է ավելի քան 200 հազար ռուս զինվոր և ավելի քան 1800 սպա։
Ռուսները կորցրեցին նաև ավելի քան 2000 հիմնական մարտական տանկ։ Նման տվյալներ է տվել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Կավոլին, որին մեջբերում է Spiegel-ը։
Նա ընդգծել է, որ այս պատերազմի մասշտաբները անհավանական են, և Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո ՆԱՏՕ-ն պետք է հարմարվի նոր իրականությանը։
Նրա խոսքով, միջին հաշվով ռուսական բանակը օրական արձակում է ավելի քան 23 հազար արկ։