Հայաստանում ռուսական ավիացիոն վարժանքներ են անցկացվել
Ռուսական ռազմատիեզերական ուժերի ՄիԳ-29 կործանիչները վարժանքներ են անցկացրել Հայաստանի Էրեբունիի ավիաբազայում` ինքնաթիռներ որսալու և ոչնչացնելու համար։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կործանիչները մշակել են թիրախների որոնում և դրանք խոցել էլեկտրոնային հրթիռների արձակումներով։ Մոդելավորվել է նաև ներխուժող ինքնաթիռի հարկադիր վայրէջք։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հարավային ռազմական օկրուգում նշված օդաչուների գործողությունների համակարգմանը և հրամանատարության հետ օպերատիվ փոխգործակցությանը։