Հայտնի է, թե որքա՞ն արկեր է խնդրում Ուկրաինան ԵՄ-ից
Ուկրաինան ԵՄ-ին խնդրել է ամեն ամիս 250,000 հրետանային արկ ուղարկել Կիև՝ մեղմելու այն կրիտիկական պակասը, որը սահմանափակում է ուկրաինական զորքերի առաջխաղացումը մարտի դաշտում:
Այս մասին հայտնում է Financial Times-ը, որի տրամադրության տակ է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի նամակը ԵՄ անդամ 27 երկրների գործընկերներին։
Ռեզնիկովը գրում է, որ հրետանին վճռական դեր է խաղում թշնամու ռազմական հզորությունը վերացնելու գործում։