Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվել

Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ամփոփել է Գերմանիա կատարած այցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցն ավարտել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպմամբ: Իր խոսքի սկզբում վարչապետն ամփոփելով ԳԴՀ այցը` նշել է, որ այն համարում է արդյունավետ։

«Բաց խոսակցություն ունեցանք Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի, նախագահի հետ։ Այցի հիմնական նպատակն էր` փորձել ավելի լավ հասկանալ մեր գերմանացի գործընկերների հայացքը և ընկալումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, փորձել մեր հերթին ավելի հասկանալի և ընկալելի դարձնել մեր դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ շատ ջերմ տպավորություններով եմ վերադառնալու։

Նաև քիչ առաջ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ ջերմ հանդիպում անցկացրինք, երեկ էլ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում հրապարակային լավ հանդիպում է եղել։

Ընդհանուր առմամբ, չեմ ուզի վաղաժամ հետևություններ անել, բայց մի բան ակնհայտ է, որ երբ հետևում ենք Լաչինի միջանցքի շրջափակումից հետո տեղի ունեցած իրադարձություններին՝ Եվրոպական խորհրդի բանաձևերին, նաև միջազգային հանրության մեր գործընկերների հայտարարություններին, որոշակի ընկալման փոփոխություն կա մեր տեսակետների, մեր դիրքորոշումների, մեր խնդիրների նկատմամբ։ Նաև մեր երկրի ընկալումը Եվրամիության շրջանում էականորեն փոխվել է:

Չեմ կարող ասել, որ մենք այսօր մեր երկրի անվտանգությունը երաշխավորել ենք, առավել ևս այս պայմաններում, երբ աշխարհաքաղաքական երկրաշարժեր և լուծումներ են տեղի ունենում։ Այս պայմաններում գտնվում ենք շատ վտանգավոր միջավայրում։ Բայց մյուս կողմից էլ մենք ունենք նաև պատկերացում, թե ինչ է պետք անել անվտանգային այս միջավայրը կառավարելու առումով։ Խաղաղության օրակարգը շատ կարևոր է մեզ համար։ Մենք հասկանում ենք, որ մեզ համար դա հեշտ պատմություն չէ։ Մենք հասկանում ենք, որ կան բազմաթիվ ռիսկեր, մենք հասկանում ենք, որ խաղաղություն ասվածը միայն մեզնից չէ կախված, մեր ցանկությունից չէ։

ժամանակաշրջանում ենք գտնվում։ Մեզնից պահանջվում է առավելագույն լրջություն ու ճկունություն, որպեսզի առկա մարտահրավերները հաղթահարենք։

Մենք տնտեսական խորը խնդիրներ չունենք և չենք ունենում, մենք ներքին անվտանգության և ժողովրդավարության առումով խնդիրներ չունենք և չենք ունենում։ Ժողովուրդը, ինչպես ունի, այնպես էլ շարունակելու է ունենալ իր ընտրությամբ և քվեարկությամբ որոշումներ կայացնելու իրավունք և հնարավորություն։

Մեր խնդիրներն արտաքին են, մեր խնդիրները կապված են արտաքին միջավայրի և անվտանգության հետ և մենք այս մտահոգություններն ենք, որ առաջին հերթին միջազգային հարթակներում կիսում ենք։ Այս պայմաններում լավ լուր չունենք, բայց վատ միջավայրում լավ լուրն այն է, որ Հայաստանի և տարածաշրջանի վրա որոշակի միջազգային ուշադրություն է կենտրոնացած և այդ ուշադրությունը մենք պետք է կարողանանք ծառայեցնել տարածաշրջանում երկարատև լուծումներ և խաղաղություն ունենալու նպատակին»,– նշել է վարչապետը։

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և այլ թեմաների: Վարչապետ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը ԳԴՀ ավարտվել է: