Տեղի կունենան ԱՄՆ-Հարավային Կորեա ամենախոշոր զորավարժությունները՝ վերջին հինգ տարվա ընթացքում
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինված ուժերը ուրբաթ օրը՝ մարտի 3-ին, հայտարարել են, որ այս ամիս կանցկացնեն հինգ տարվա ընթացքում ամենամեծ համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Փհենյանն արդեն սպառնացել է աննախադեպ կտրուկ միջոցներ ձեռնարկել նման զորավարժությունների դեմ։ Թերևս նա դրանց պատասխանի հրթիռային փորձարկումներով։
Համատեղ մամուլի ասուլիսում Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ մարտի 13-ից 23-ը կանցկացնեն «Ազատության վահան» զորավարժությունը՝ հրամանատարաշտաբային զորավարժություններ։
Նույն ժամանակահատվածում տեղի կունենան առանձին լայնածավալ համատեղ Warrior Shield FTX դաշտային վարժանքներ։