Զելենսկին ինքը կորոշի, թե երբ պետք է սկսել բանակցությունները Ռուսաստանի հետ․ Պոդոլյակ
Միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կորոշի, թե երբ և ինչ պայմաններում կսկսի խաղաղ բանակցությունները Ռուսաստանի հետ, ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդական, գեներալ Նազարովը նախօրեին Der Spiegel-ին տված հարցազրույցում ասել է, որ այն բանից հետո, երբ Ուկրաինան կազատի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների օկուպացված տարածքները կարելի է խոսել Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների մասին։
Նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը, սակայն, ասել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների մասին որոշումը կկայացնի միայն Ուկրաինայի նախագահը։